«

 

ԳԻՏԱԺՈՂՈՎ    2016

 ՄՆՀԱ Նախագահ Արա Իսպիրյանի ելույթը

<<Մանկավարժական Նախաձեռնություն>> հկ

Գիտաժողովում

   Հարգելի՛ գործընկերներ, <<Մանկավարժական նախաձեռնություն>>  Հայկական ասոցիացիան>>  գործում է շուրջ 20 տարի: Մեր ասոցիացիայի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում կրթական նոր իրողության կայացմանը, աջակցել կրթության ոլորտում նորարարական գործընթացների ծավալմանը:

<<Մանկավարժական նախաձեռնությունը>> ստեղծվել է մեր հանրապետությունում այլընտրանքային՝ ոչ դաս-դասարանային համակարգի ներդրման և կայացման նպատակով, մի համակարգի, որն, ըստ էության, ապագայի կրթական համակարգն է լինելու: Մեր ասոցիացիան աջակցում է բոլոր նրանց , ովքեր հանդես են գալիս այդ համակարգի կայացմանը նպատակաուղղված նախաձեռնություններով, մանկավարժական նորարարություններով:

Հասկանալի է, որ նոր կրթական համակարգի ստեղծումը և կայացման գործընթացը ենթադրում է ներկայիս կրթական համակարգի տարբեր բաղադրիչներում արմատական փոփոխություններ, նոր մոտեցումներ և այդ իմաստով փոփոխությունների են ենթարկվում.

* օրենսդրական նորմատիվ ակտերը,

* կրթության բովանդակությունը,

* ուսուցման կազմակերպման գործընթացը,

* դպրոցի կառավարման գործընթացը,

* մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը և այլն:

Դա, իհարկե, հեշտ և միանգամից լուծվող խնդիր չէ, բայց, ինչպես ասացի, հենց այս խնդրի լուծմանն է ուղղված <<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիայի>> գործունեությունը:

Անցած տարիների ընթացքում մեր  Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ տարբեր ուղղություններով:

Ինչպես հայտնի է <<Մանկավարժական նախաձեռնության>> գործունեության հիմնական ուղղություններից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստումն է: Պետք է նշեմ, որ այդ գործում մենք ունենք զգալի հաջողություններ: Բավական է ասել, որ այս տարիների ընթացքում մեզ մոտ վերապատրաստվել են ավելի քան 400 ուսուցիչներ, միայն վերջին տարիներին՝ 600-ից ավելի հանրակրթական ուսումնական հաստուտությունների ղեկավարներ կամ ուսումնական հաստատության ղեկավար դառնալու հավակնորդներ:

Լինելով ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության կրողն ու Հայաստանում տարածողը՝ ասոցիացիան, բնականաբար, վերապատրաստումներն իրականացնում է կոլեկտիվ ուսումնական պարապմունքների միջոցով՝ նպատակ ունենալով մի կողմից վերապատրաստվող ուսուցիչներին, տնօրեններին ծանոթացնել կոլեկտիվ ուսուցման մեթոդիկաների առանձնահատկություններին, մյուս կողմից՝ այդ մեթոդիկաների կիրառման միջոցով հասնել հնարավորինս բարձր արդյունքների: Եվ դա մեզ հաջողվել է: Նշեմ միայն մեկ փաստ. մեր Ասոցիացիայում վերապատրաստված՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար դառնալու բոլոր թեկնածուները, առանց բացառության, ստացել են ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունքի հավաստագրեր:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել նաև <<Մանկավարժական նախաձեռնության>>  ևս մեկ ձեռքբերման մասին. ասոցիացիայի անդամ Արևիկ Պետրոսյանի մշակմամբ ստեղծվել է վերապատրաստումների մի մոդել` ոչ դաս-դասարանային համակարգի գաղափարախոսությամբ, որը մենք տրամադրում ենք այլ վերապատրաստող կազմակերպությունների որպես ձեռնարկ:

<<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիան>>     պրակտիկ գործունեություն է ծավալում հանրապետությունում ուսուցման կոլեկտիվ եղանակի ներդրման ուղղությամբ:

2005 թվականից ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման տարբեր մակարդակներում գործում են Ասոցիացիայի հենակետային կրթօջախները՝ <<Բյուրակն>> կրթահամալիրը, Երևանի թիվ 118 և թիվ 16, Գառնիի թիվ 2 ավագ դպրոցները, Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը, որտեղ ուսուցման կոլեկտիվ եղանակի մեթոդիկաներով անցկացվում են ուսումնական պարապմունքներ: Ըստ էության այս կրթօջախներում ուսումնասիրվում, մշակվում և կիրառվում են դաս-դասարանային մոդելներից արմատապես տարբերվող մոդելներ, որոնք շուտով մենք կհրատարակենք որպես ձեռնարկներ: Այդպիսի որոշ մոդելների դուք կարող եք ծանոթանալ գիտաժողովի վաղն իրականացվելիք աշխատանքների ընթացքում:

Ասոցիացիայի անդամները այս տարիների ընթացքում մշտապես կատարել են գիտական ուսումնասիրություններ, գիտահետազոտական աշխատանքներ, պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Ուզում եմ հատկապես նշել և կարևորել 2013 թվականին Ասոցիացիայի գիտական ղեկավար Մանուկ Մկրտչյանի <<Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան>> թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը, կարծում եմ  նոր, աննախադեպ երևույթ էր, մի մեծ քայլ ապագա կրթական համակարգի կայացման ուղղությամբ: Այսօր արդեն նախաձեռնության որոշ անդամներ հայցորդներ են, գրում են ատենախոսություններ, որոնք վերաբերում են իմ թվարկած գրեթե բոլոր ուղղություններին:

<<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիան>>      Կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և կրթության ոլորտում գործող մի շարք այլ կառույցների հետ համատեղ կազմակերպել է միջազգային և հանրապետական մասշտաբի գիտական համաժողովներ, սեմինարներ: Մասնավորապես կարելի է առանձնացնել ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված <<Հանրակրթության արդի վիճակը և նրա զարգացման ուղիները>> խորագրով գիտագործնական համաժողովը, ԿԳ նախարարության հետ համատեղ կազմակերպված <<Որակյալ ուսուցման հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում>> խորագրով գիտաժողովը, ինչպես նաև 2014 թ.-ի մարտի 24-29-ը և 2015թ.-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացրած <<Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում>> միջազգային գիտաժողովները, որոնցում ասոցիացիան հանդես է եկել ոչ միայն որպես նախաձեռնող կազմակերպություններից մեկը. Ասոցիացիայի անդամները գիտաժողովների ժամանակ հանդես են եկել ոչ դաս-դասարանային համակարգի ներդրման ու կայացման վերաբերյալ ելույթներով, գիտական հոդվածներով:

Անցած տարիների ընթացքում Ասոցիացիան զբաղվել է նաև բազմաթիվ ուսումնադիդակտիկ նյութերի պատրաստմամբ: Նախաձեռնության ուժերով և միջոցներով տպագրվել են վերապատրաստման ձեռնարկներ, գիտակրթական հանդեսներ, միջին դպրոցի տարբեր ուսումնական խմբերի համար նախատեսված ուսուցման կոլեկտիվ եղանակի մեթոդիկաների վերաբերյալ ուսումնադիդկտիկ նյութեր, նախաձեռնության պարբերականը և այլն: Մշակված ուսումնադիդակտիկ նյութերը մի կողմից ուսումնական գործընթացների կազմակերպման գործնական ձեռնարկներ են, մյուս կողմից՝ ոչ դաս-դասարանային համակարգին բնորոշ բովանդակության մշակման նմուշ օրինակներ:

Այսօր անչափ կարևորվում և շատ արդիական են մանկավարժական կադրերի անընդհատ և շարունակական կրթության խնդիրները: Ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը ենթադրում է, որ մարդը շարունակաբար, անընդհա’տ պիտի սովորի, ավելացնի իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ընդ որում՝ ոչ միայն ինքնակրթությամբ, այլև հատուկ կազմակերպված ձևերով՝ օգտագործելով տարբեր կրթական տեխնոլոգիաներ։ Այս իմաստով <<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիան>>  իր անդամների համար հանդիսանում է անընդհատ և շարունակական կրթության տարածք: Ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող մեթոդաբանական սեմինարները, իսկ 2015 և 2016 թվականներին նաև Ամառային մեթոդաբանական դպրոցը, բազմաթիվ համաժողովները, գիտաժողովները, ինչու՝ ոչ, նաև այսօրվա գիտաժողովը, հատուկ կրթական նշանակություն ունեն և այդ իմաստով դրանք այն տարածքներն են որտեղ մեր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում իրականացնելու իր կրթական ծրագրերը:

Իհարկե,<< Մանկավարժական նախաձեռնություն >>ասոցիացիայի>> անելիքները շատ են, նաև նպատակները՝ հստակ, ցանկացած նոր կրթական համակարգի կայացում և զարգացում ենթադրում է անընդհատ և շարունակական գործընթացներ, այդ իմաստով մեր բոլորի համար հիմանականում շարունակական են: Նաև կուզենայի նշել 2017թ. ընթացքում մենք նախատեսում ենք իրականացնել երեք խոշոր միջոցառում. երրորդ անգամ Ամառային մեթոդաբանական դպրոցի կազմակերպում և իրականացում, որին այս տարվանից մասնակցում են մեր գործընկերները Ռուսաստանից և Ղազախստանից, գարնանը նախատեսում ենք համաժողով և 2-րդ Ամառային դպրոցի նյութերի ժողովածուի շնորհանդես և, իհարկե, ՄՆՀԱ 20-ամյակին նվիրված միջոցառումներ, մասնավորապես այդ հոբելյանին նվիրված գիտաժողով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Ապա Արա Իսպիրյանը ներկայացրեց գիտաժողովի  երկօրյա աշխատանքային ծրագիրը, աշխատակարգը, ասաց, որ կան  պարգևատրումներ, պարգևների հանձնման մաս, որից հետո ելույթով հանդես  կգա <<Մանկավարժական նախաձեռնություն >> հայկական ասոցիացիայի>> գիտական ղեկավար պարոն Մանուկ Մկրտչյանը <<ՈՒսուցման ոչ դաս- դասարանային համակարգի նախապատմությունը ու հեռանկարները>> թեմայով:

<<Մանկավարժական նախաձեռնության>> պատվոգրով պարգևատրվեցին  Ասոցիացիայի լավագույն  անդամներ,

<<  Մանկավարժության նվիրյալ>> տիտղոս շնորհվեց Ասոցիացիայի անդամներ Վարդան Պարսամյանին և Օվսաննա Դուդումյանին մանկավարժության բնագավառում երկարամյա անձնվեր և բեղմնավոր գործունեության համար:

<< Կրթության  զարգացման առաջատար գործիչ>>  տիտղոս շնորհվեց Ասոցիացիայի նախկին նախագահ Վահրամ Ղազարյանին՝ կրթության բնագավառում առաջավոր փորձի ներդրման և նորարարական գործունեության կազմակերպման գործում զգալի դերակատարման համար:

Արա Իսպիրյանը յուրաքանչյուր պարգևատրվողի անձամբ հանձնեց պարգևը, շնորհավորեց, մաղթեց ապագա նոր ձեռքբերումներ , ապա ասաց,  որ Ասոցիացիան ունի մի անակնկալ, ինչ-որ տեղ նույնիսկ ուշացած, բայց շատ կարևոր պարգև, ավելացրեց, որ Աստծո կամոք <<Մանկավարժական նախաձեռնությունը>> վերջապես ունի  իր բարձրագույն պարգևը՝      <<Ոսկե հուշամեդալը>>,             որի  անդրանիկ նմուշը  շնորհվում է  Նախաձեռնության գիտական ղեկավար Մանուկ Աշոտի Մկրտչյանին:

<< ՄանկավարժականՄանկավաննախաձեռնություն>>  Հայկական ասոցիացիա>> հասարակական կազմակերպության հիմնադրման, ՀՀ-ում ՈՒսուցման կոլեկտիվ եղանակի ներդրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար <<Մանկավարժական նախաձեռնություն>>  հայկական ասոցիացիա>>  հասարակական կազմակերպության գիտական ղեկավար Մանուկ Աշոտի Մկրտչյանը պարգևատրվում է Ասոցիացիայի բարձրագույն պարգևով՝ <<Ոսկե հուշամեդալով>>: Հանդիսավորությամբ և ծափահարությունների ներքո  <<Ոսկե հուշամեդալը>>  պարոն Մ. Մկրտչյանին հանձնեց Ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը:

Արա Իսպիրյանը ավելացրեց, որ արտասահմանում,  Ռուսաստանում, Ղազախստանում ունենք շատ գործընկերներ, որոնք <<Մանկավարժական  նախաձեռնության>> ստեղծման օրվանից համամագործակցում են, մեծ վաստակ ունեն  ՈՒԿԵ կայացման մեջ և այսօր նրանք նույնպես արժանացել են պարգևների:  Տիկին Լ. Բալասանյանը ռուսերենով  ներկայացրեց 10 գործիչների , որոնք Ասոցիացիայի կողմից արժանացան <<Վաստակավոր մանկավարժ>> մեդալի:

Գիտաժողովում ելույթ ունեցավ  Մանկավարժական  գիտությունների դոկտոր, <<Մանկավարժական  նախաձեռնություն>> հկ գիտական ղեկավար  ՄԱՆՈՒԿ   ԱՇՈՏԻ   ՄԿՐՏՉՅԱՆԸ:

 

 

 

 

 

22-24-դեկտեմբեր  2017 թ.

ԿԳՆ ,    <<Մանկավարժական նախաձեռնություն>>   Հայկական ասոցիացիա>>  ,                               <<Բյուրակն>>   կրթահամալիր               համատեղ                միջազգային

գիտաժողով

 

Առաջին օրը գիտաժողովը վարում է ԿԳՆ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը

 

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ-  Ցանկանում եմ մի երկու խոսք ասել այս կոնֆերանսի անցկացման ընթացքի և  իմ ընկեր Սպարտակ Մկրտչյանի հետ կապված: Բոլորդ գիտեք, որ մեկ տարի առաջ Ֆիզիկապես մեզանից հեռացավ մեր շատ սիրելի ընկեր Սպարտակը, որը կրթության լավագույն նվիրյալն էր  և իր կյանքը   նվիրել էր այս դպրոցի կայացմանը: Այս կրթահամալիրը,  որտեղ անցկացնում ենք մեր համաժողովը,վառ ապացույցն է, որ   նրա   անձնական ջանքերի շնորհիվ է  կրթահամալիրը կայացել : Ես պետք է խնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգենք  մեր ընկերոջ հիշատակը:

Մեկ րոպե լռությամբ , հոտնկայս, մասնակիցները հարգում են  Սպարտակ Մկրտչյանի հիշատակը, ապա Վ. Մկրտչյանը շարունակում է.

– Շնորհակալություն: Այժմ մեր համաժողովի աշխատանքներին իր աղոթքը կբերի Մայր աթոռի ՔԴԿ տնօրեն Վարդան  սրբազան Նավասարդյանը:

Վարդան Սրբազան-Արժանապատիվ   քահանա  հայրեր,   ՀՀ Կրթության և գիտության մեծարգո նախարար, տիար Մանուկ Մկրտչյան,  պետական այրեր, հայաստանյանյան և արտասահմանյան կրթության առաքելության հավատակիցներ և նվիրյալներ: Այսօր և այս օրերին հավաքվել ենք այս կրթական հաստատությունում մի հարկի ներքո հիշատակելու անդրադառնալու այն կարևոր գաղափարախոսությանը, որ ոչ ազգություն է  ճանաչում և այն համակարգային, այն հոգևոր արժեքն է, որ փրկում, ձևավորում, դաստիարակում է  մարդ արարածին: Մենք՝ եկեղեցականներս, այս կրթության, դաստիարակության գործը սիրում ենք անվանել Մարդակերտումի առաքելություն: Հայ ազգի համար  պատմության ընթացքում, մեր օրերում հատկապես, կրթությունը, մարդու ձևավորումը, դաստիարակությունը միշտ  եղել և մնում է մեր ազգի  յուրաքանչյուր անհատի ուշադրության և մտածողության կենտրոնում:Այդ է վառ վկայությունը մեր ազգի կրթվածության, բարեկրթության դաստիարակության, քրիստոնեական և հոգևոր  ու ազգային այն արժեքների հավատքի, որ ունենք մենք որպես հայ ազգի անհատներ՝ հոգևորական, թե աշխարհական: Սպարտակ Մկրտչյանը անձնապես մեզ հարազատ անձնավորություն լինելով նաև ընկեր լինելով ինչ-որ առումով, միասին նաև աշխատակից լինելով որպես Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի  ենթակայությամբ գործող հանրակրթական մի  դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, տարիներ շարունակ մենք առիթ ենք ունեցել ծանոթանալու նրա՝ կրթության հանդեպ  հավատքին և վերաբերմունքին: ԵՎ ուրիշ որևէ հատուցում այսօր որպես բանական հատուցում չէր կարող արժեք ունենալ եթե ոչ իր հավատքի հավատակիցների հավաքույթը և այդ հավատքի մտահայեցողության մասին մեր մտածումները բարձրաձայնելը ինչ-որ առումով իրարից, իրար փորձառությունից սովորելը և այդ սովորելը ուսանելը ի գործ բերելը այդ մարդակերտիչ առաքելության մեջ: Ես կարծում եմ ,որ  այս օրերին յուրաքանչյուր կրթության մշակ, որ այս  կրթահամալիր, որտեղ աշխատել և իր երազներն է կյանքի կոչել Սպարտակը , կտանի, կվերցնի իր կյանքի համար այն ինչ որ իրեն բաժին է ընկնելու այս օրերին որպես նորություն, որպես կրթական բարեփոխության այս ընթացքում մեր հայ ազգի կենտրոնում ունենալու երեխայի կրթությունը և դաստիարակությունը, նրա՝ այս գործի պատասխանատուի արժևորումը մանկավարժի և ուսուցչի և անշուշտ այն բոլոր ժամանակակից, արդի մարտահրավերների մաքառելու այդ դժվարությունների ճանապարհով անցնելու  այն  ճանապարհները, որոնք որ թե’ մեր շատ սիրելի պարոն Մանուկ Մկրտչյանը, թե’ հանգուցյալ՝ հոգևոր կենդանություն մեզ համար այլևս եղող  Սպարտակ Մկրտչյանը, իրենց կյանքով  ապացուցել են այս  հավատքը այս կրթության առաքելությունը:Սրբազան-Հոր հորդորով , բոլոր  մասնակիցները հոտնկայս  Տերունական աղոթք են ասում և օրհնանք ստանում:

Վահրամ   Մկրտչյան,- Ըստ օրակարգի գիտաժողովում իր    ելույթով հանդես կգա  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, այնուհետև Մանուկ Աշոտիչը ելույթ կունենա, հետո ունենք  անվանակոչման արարողություն՝   Սպարտակի անունով ենք վերանվանում ,,Բյուրակն,, կրթահամալիրը  ,  այնուհետև , ժամը  մեկին սուրճ՝ դպրոցի ներսում, դրանից հետո  կայցելենք Սպարտակի շիրիմին, որից հետո կտրվի հոգեհաց:

Ապա  Կրթության և գիտության նախարար պարոն Լևոն Մկրտչյանին խոսք տրվեց:

Լևոն Մկրտչյան- Սրբազան հայր, պարոն Արեյան, դահլիճում հավաքված են մեր կրթական համակարգի, հանրապետության կրթական համակարգի վաստակաշատ գործիչները և հյուրերը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին, ղեկավար Մանուկ Մկրտչյանին, որովհետև ավելի լավ նվեր Սպարտակ Մկրտչյանի հիշատակին, քան այս միջոցառումն էր, երևի դժվար էր պատկերացնել: Ինձ համար, չնայած իր երիտասարդ տարիքին, Սպարտակ Մկրտչյանը մնում է որպես մարդկային հարաբերությունների էտալոնային կերպար, որը կարողացել էր իր շուրջը ձևավորել շատ հետաքրքիր միջավայր և այդ միջավայրը նաև այս դպրոցում է, որը իր մեթոդոլոգիայով, տարիների հետևողական աշխատանքով ձևավորել է շատ հետաքրքիր մի ուղղություն մեր կրթական համակարգի մեջ և ուղղության կենտրոնը, կրողը կոնկրետ անձնավորություններ են՝ կամ աշակերտը, կամ ուսուցիչը և  այս իմաստով երևի ճիշտ կլինի, որ մենք  այսօր խոսենք նախ ևառաջ մեր կրթական համակարգի առաքելության մասին, ինչի է ընդհանրապես ծառայում կրթական համակարգը, հատկապես մեզ համար, ժողովուրդ, որը պատմության մեջ տեսել է շատ մեծ տառապանքներ, կորցրել է իր հայրենիքի մեծագույն հատվածը և  այսօր , փոքրիկ հատվածում կարողանում է ձևավորել իր  անկախ պետականությունը, որովհետև, եթե մենք խոսում ենք կրթական համակարգի մասին, երևի պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր ժողովրդի համար այդ համակարգը ինչ նշանակություն ունի:Որովհետև չկա միջազգային կրթություն, Կա միջազգային կրթական համակարգ կան միջազգային չափորոշիչներ, քաղաքակրթական արժեքներ, ընդհանուր հաստատումներ և յուրաքանչյուր ժողովուրդ իր մակարդակի, իր քաղաքակրթական աստիճանին  համարժեք փորձում է այդ արժեքներին  համընթաց ձևավորել իր ապրելակերպը: ԵՎ այս իմաստով, երբ խոսում ենք կրթական համակարգի մասին, խոսում ենք երկու առումով, մեկ՝ իբրև կառույց իր նպատակով, իր խնդիրներով և երկրորդ հատվածը, որը շատ կարևոր է, դա այդ համակարգի առաքելությունն է: Իմ խորին համոզմամբ, հատկապես անկախ պետականության, պետականության գոյության պայմաններում, որի հիմնական նպատակը այդ պետականությունը ներկայացնող հիմնական կրողի՝ ժողովրդի, ազգի շարունակակականությունն ապահովելն է, երկու կարևոր սկզբունք կա՝ մշակույթ, կրթություն, որ ապահովում է տվյալ տեսակի  շարունակականութունը և բանակ, անվտանգության համակարգ,  որը պաշտպանում է այդ տեսակին արդեն ֆիզիկական արտաքին  ներգործությունից: Բայց շատ ավելի կարևոր է մշակույթը, հավատը, կրթական համակարգը, որովհետև դա թույլ է տալիս տվյալ ժողովրդին իրեն դասակարգել և իրեն տեղավորել համաշխարհային ժողովուրդների ընտանիքում և նրանից, թե այդ ժողովուրդը ինչպես է պատկերացնում իր ապագան, դրանից ձևավորվում է նաև  կրթական համակարգը: Հիմա ժողովուրդները, որոնք ունեն շատ մեծ քաղաքակրթական նպաստ, այդ ժողովուրդները, ըստ էության,  փորձում են պաշտպանել իրենց եղածը  և իրենց դիրքը պահպանել:

Ժողովուրդները, որոնք իրենց պատմության մեջ նոր են ասպարեզ գալիս, կամ չեն ձևավորում,  չունեն այդ պատմական ժառանգությունը իրենց հետևում, նրանք փորձում են երկու ճանապարհով գնալ, կամ   փորձում են իսկապես վերցնել լավագույնը և ձևավորել  իրենց եսը,կամ փորձում են ագրեսիվ քաղաքականությամբ ապացուցել, չակերտների մեջ, որ իրենք  նույնքան հին են կամ իրենք նույնքան կրող են այդ համակարգի, ինչպես մեր հարևան երկիրը և կանգնում են շատ վատ շրջապտույտի մեջ, որովհետև սկսում են յուրացնել այլ ժողովուրդների, փորձում են  յուրացնել այդ ժողովուրդների ժառանգությունը, բայց քանի որ դա իրենցը չի, ծիծաղելի վիճակի առջև են կանգնում և արդյունքում սկսում են ամբողջ իրենց կրթական համակարգը իրենց … , իրենց  պետականությունը   իրենց անկախությունը պահելու , կառուցել իրենց համակարգի վերջը , և իրենք իրենց  ապագայի համար շատ մեծ փոս են փորում: Հիմա մենք իբրև  ժողովուրդ այն երջանիկ հանրույթն ենք, տեսակն ենք, որը կարողացել է ըստ էության ներկա քաղաքակրթական     համակարգի ձևավորման սկզբից ևեթ ունենալ իր յուրահատությունը և այդ յուրահատկությունը  շատ հետաքրքիր ձևով միշտ համընթաց է եղել համաշխարհային  քաղաքակրթական    տվյալ պահի արժեհամակարգին; Մենք շատ հետաքրքիր ձևով կարողացել ենք համամարդկայինը ներառել մեր ազգայինի մեջ և առաջիններից մեկն է եղել մեր ժողովուրդը  միշտ, որ կարողացել է վերցնել ամենաառաջավոր քաղաքակրթական արժեքը այն իր մեջ իբրև հանրույթ մարսել և ներկայացնել որպես  ամբողջություն, այն , որ միայն մեր տեսակին է հարիր:Այդպես եղավ հելլենիզմի ժամանակ, երբ մենք կարողացանք ձևավորել մեր զուտ հայկական, գեղարվեստական մշակույթը, երբ մարդկությունը իր մեծ հատվածով անցավ հռոմեական արժեհամակարգին, մենք կարողացանք ձևավորել այդ համամարդկային մեծ արժեքի հայկական դպրոցը, առաջիններից մեկը ունենալով մեր եկեղեցին, մեր մտածելակերպը, որը շատ  ժամանակակից էր, շատ առաջամարտիկ էր, բայց միայն մեր տեսակին էր հարիր: Նույնը եղավ համարյա բոլոր շրջադարձային փոփոխությունների ժամանակ: Այս իմաստով 21-րդ դարը բեկումնային է  համաշխարհային մակարդակով, որովհետև 20-րդ դարի մրցակցային, դաժան, ուժեղի հաղթանակի վրա կառուցվող համակարգը 21-րդ դարում փոխարինվում է համագործակցային համակարգով, բայց այդ համագործակցային համակարգը չի համագործակցում հիմա և քաղաքակրթական արժեքների շատ լուրջ բախում և երկխոսություն է գնում աշխարհում և այդ արժեհամակարգերի մեջ հիմնականը դառնում է նախևառաջ մշակույթի և կրթական համակարգի պահպանման խնդիրը:Փոքր ժողովուրդների համար, փոքր ազգերի համար, ինչպիսին հայ ժողովուրդն է, շատ կարևոր է, որպեսզի մենք  հետ չընկնենք այս նոր, փոփոխվող  աշխարհի առաջանցիկ գաղափարախոսությունից և կարողանանք նորից պահպանել այն, ինչը որ միայն մերն է՝ մեր տեսակի, մեր ձևաչափի կրողը;  Այս իմաստով մենք նաև  ուղիղ, ըստ էության, իբրև կրթական համակարգը ներկայացնող մարդիկ, պատասխանատվություն ենք կրում մեր պետականության տեսակի համար: Մեր պետականությունը կամ պետք է սպասարկի հայ ժողովրդի ամբողջական շահը, կամ պետք է սպասարկի այլ ժողովուրդների շահերը և եթե մենք՝ հատկապես մշակույթի, կրթական համակարգի ճիշտ կառուցվածք ներկայացնենք , ուրեմն կկարողանանք  մեծապես նպաստել մեր սուվերենության և անկախության ամրապնդմանը: Այս իմաստով շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե կրթություն ասելով ինչ ենք հասկանում: Հաճախ մեր հասարակության մեջ կրթությունը նույնացվում է գիտելիքի հետ և կրթություն ասելով, կրթական որակ ասելով նախևառաջ գիտելիքի որակն ենք չափում:

Մենք վերցնենք  կրթական համակարգի  դերակատարությունը, կրթական համակարգը ըստ էության կոչված է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերցնել մանկապարտեզից և ուղեկցել ողջ կյանքի ընթացքում և այդ ողջ կյանքի ընթացքում կրթական համակարգը պարտավոր է այդ քաղաքացուն ապահովել գիտելիքով, ճկունությամբ, իմաստունությամբ, իր կյանքի պայմաններին  դիմադրելու կարողություններով, հմտություններով, բայց շատ կարևոր  մեկ առաքելություն ունի իրականացնելու՝ յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր քաղաքացու նա պետք է կարողանա  բացատրել, թե ինչու է տվյալ անձը ստանում այդ գիտելիքը,կամ  հմտությունները,ինչի համար , ինչպես է նա դրանք օգտագործելու: Դա անվանվում է դաստիարակություն:                                                                                                                    Նախարարությունում խորը համոզում ունենք, որ եթե կա բնակավայր, այդ բնակավայրը պետք է ունենա  դպրոց:Որովհետև հակառակ պարագայում մենք ուղղակի չենք կարողանում ծառայություն մատեցել այդ բնակավայրում ապրող մարդկանց: ԵՎ եթե մենք ունենք վիճակ, որ  մեր բնակավայրեր ի զգալի հատված 1800 մետրից բարձր է, կամ այդ բնակավայրերը փոքր են, ասենք  ունենք բնակավայրեր, որտեղ ասենք դպրոցում  ունենք 30 աշակերտ,   20 աշակերտ,  մենք ոչ թե պետք է խոսենք  այդ դպրոցների մեխանիկական փակման մասին, այլ  պետք է խոսենք,թե ինչպես այդ դպրոցներում որակյալ կրթություն տեղափոխենք, այստեղ խոսքը էլեկտրոնային կրթության, նոր մեթոդների,  Բյուրակնի փորձի, նոր ձևաչափի և այլնի պետք է հասկանանք , թե  ինչպես  անենք, որ այն տեղում, որտեղ տրադիցիոն, առարկայական, դասարանային համակարգը  չի աշխատում, ինչպես անենք, որ այնտեղ որակյալ կրթություն կարողանանք ստանալ: Որովհետև մյուս ճանապարհը ուղղակի, իմ խորին համաոզմամբ էլ ավելի է կենտրոնացնելու մեր բնակչության մեկ-երկու քաղաքների  շուրջ և մենք չենք կարողանա այս հավասարությամբ տեղաբաշխումը իրականացնել : Այս իմաստով մենք հիմա   նաև նայում ենք օպտիմալ աշակերտություն ունեցող դպրոցների քանակը և նրանց բանաձևը իբրև մի տարբերակ և այն դպրոցները, որոնք ունեն ավելի փոքր թվով աշակերտություն  երկրորդ տարբերակ: Մենք ունենք մոտ 400 դպրոց, որոնց աշակերտության թիվը  100-ից քիչ է, այդ դպրոցները դնել և մի բանաձևով ֆինանսավորել մյուս դպրոցների հետ ճիշտ չէ, դրա համար այդ երկու տարբերակում էլ պետք է կարողանանք  համակարգը ներկայացնել: Այսինքն, ինչ ենք առաջարկում, առաջարկում ենք, որպեսզի վերականգնվի ուսուցչի բազային սկզբնական ֆինանսավորման տողը, որպեսզի մենք իմանանք Հայաստանի  Հանրապետությունում 22 ժամ  ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչը վճարվում է այսքան և այդ բազային ֆինանսավորման վրա կազմենք  արդեն աշակերտի ֆինանասավորման բանաձևը՝ բարձր լեռնային, տարբեր գործակիցներ և այլն, և այլն: Եթե մենք կարողանանք դա անել, շարունակությունը արդեն ասացի՝ տարակարգերի համակարգը կսկսի աշխատել և ուսուցիչը կստանա մոտիվացիա, ոչ միայն բարոյական մոտիվացիա, այլ նաև կոնկրետ մոտիվացիա իր աշխատանքի համար: Մոտավորապես սա է մեր համակարգը և մենք պետք է կարողանանք մեկ այլ կարևոր խնդիր էլ լուծել, դա ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է:  Ինչ է տեղի ունեցել մեր դպրոցում, երբ մենք հետդպրոցական ծրագրերը հանեցինք պետական ֆինանսավորումից  Խորհրդային միությունից հետո, բոլոր այդ օժանդակ հմտություններ ունեցող ծրագրերը սկսեցին ձևավորվել իբրև առարկաներ   և մտան հիմնական  ծրագիր, ի վերջո երեխան առաձգական    չի, երեխան իր ֆիզիկական տվյալներով կարող է ընդունել ինչ որ մի ծանրաբեռնվածություն: Տասներկու  տարեկան երեխան կարող է տանը, տնային աշխատանքով զբաղվել ոչ ավելի քան  3 ժամ, 3  ժամից ավել ֆիզիկապես չի կարող: Հիմա եթե  այդ 3 ժամից բխեցնենք առարկաներ կստանանք, որ  շաբաթական կունենանք արդեն 15-16 առարկա, ինչպես  եվրոպական միջին ստանդարտը, բայց երբ որ նայում ենք մեր ծանրաբեռնվածությանը տեսնում ենք շաբաթական  սկսում ենք  22   ստանալ, այսինքն ըստ էության մենք երեխային ծանրաբեռնում ենք շատ ավելի, քան այդ պահին այդ երեխան ֆիզիկապես ի վիճակի է դա ընդունել:

Ինչպես բեռնաթափել, բեռնաթափելու լավագույն ձևը հետևյալն է՝ մենք պետք է հիշենք, որ ի վերջո կրթությունը հենվում է  երկու հիմքի վրա՝ մաթեմատիկա, որից բխեցվում են մնացած գիտությունները և մայրենի լեզու, որից բխեցվում է մտածողությունը, աշխարհաքաղաքականությունը, աշխարհընկալումը և աշխարհզգացողությունը : Հիմա այդ երկու հիմքերի վրա ձևավորվում են առարկայական տարբեր խմբեր, շատ լավ է բնապահպանական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, տարբեր հմտությունները, երգը, պարը և այլն, բայց երբ որ նրանք սկսում են մայր առարկաների հաշվին տեղ գրավել ընդհանուր դասատախտակում, սկսվում է մայր առարկաների սեղմման  գործունեությունը և ասենք մենք այն առարկան , որը  խորհրդային միության ժամանակ՝ ֆիզիկան  իրականացնում էինք 4 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, հիմա մենք փորձում ենք ծավալը պահել, բայց իրականացնել 2 ժամում, որը բերում է կրթության որակի կտրուկ անկման, դրա համար մենք պարտավոր ենք նաև ճիշտ ձևով որոշել մեր չափորոշիչային քաղաքականությունը՝ որ տարիքից , ինչ է անհրաժեշտ երեխային և արմատապես  փոխել մեր վերաբերմունքը բնական գիտությունների հանդեպ:Անկախության տարիների ընթացքում մեր ամենամեծ կրթական հարվածը նրանումն էր, որ այսօր մեր , բակալավրիատի համաշխարհային կրթության նաև բակալավրիատի  70 տոկոսը ավարտածների հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Դրա համար շատ կարևոր է, որ մենք վերականգնենք  մեր կրթական համակարգում՝ սկզբից՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթություն, հատուկ պաշտպանական վերաբերմունքը բնագիտական առարկաների հանդեպ: Շատ ժողովուրդներ սկսված է պետության տեսակի հարց, որովհետև, եթե մենք ուզում ենք չլինել սպասարկող պետություն, այսինքն միայն տուրիզմ, զվարճալիքներ և այդ համակարգի վրա կառուցված հաստատություններ, այլ ուզում ենք շարունակել օգտագործել մեր կադրերով, մեր ատոմակայանը, պաշտպանենք մեր սահմանները, ինքներս ձևավորենք մեր թռչող սարքերը, ինքներս արտադրենք, ինքներս մշակենք, մենք պարտավոր ենք մեր կոնվենցիան փոխել և բնական գիտությունների նկատմամբ ուշադրությունը մեր ռեսուրսով մեծացնենք: Ինչ  ունենք, շատ թանկ բան է ինքը, բայց  մեր ժողովրդի համար այս պահին այդքան թանկ չի, որովհետև մենք աշխարհի լավագույն համալսարաններում, գիտական կենտրոններում դասավանդող մոտ 3000 բարձրակարգ  գիտնական ունենք: Դա մի հսկայական  ներուժ է: Ունենք պահպանված բնական գիտությունների  հանրակրթական դպրոցներ, եթե ճիշտ կաողանանք կազմակերպել, մենք կկարողանանք շատ արագ վերադարձ անել: Այսինքն , եթե ժամանակին կարող էին Մերգելյանը կամ Ալիխանյանը գար էստեղ և ինստիտուտ ձևավորեր, հիմա էլ կան մերգելյաններ և ալիխանյաններ, որոնց կարելի է հրավիրել և նրանց օգնությամբ վերականգնել արդեն եղած հաստատությունների  որակը: Սա մեր մյուս կարևոր խնդիրն է և սա նույնպես պետք է ընդունի դպրոցը: Հիմնականում սա էր, որ  մեր կարծիքով ասենք թե պետք է ասվեր մեր Սպարտակի հիշատակին նվիրված այս խորհրդակցության ժամանակ, որովհետև այս  ծաղիկը, այս դպրոց հաստատությունը նախևառաջ հենց կրթության փիլիսոփայության ձևավորմանը նվիրված հաստատություն է և եթե մենք այդ խորքային թեմաներից չսկսենք, մի տեսակ նպատակը կկորչի, թե ինչու համար է այս ամեն ինչը իրականացվում: Շնորհակալություն:

ա