ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

««ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ§

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ§

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

(նոր խմբագրություն)

ԵՐԵՎԱՆ 2016

  1. Ընդհանուր դրույթներ

 

  • ¦Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ ասոցիացիա) իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական կազմակերպություն է:
  • Ասոցիացիան գործում է ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն կանոնադրության հիման վրա:
  • Ասոցիացիան իր գործունեությունը իրականացնում է օրինականության, հրապարակայնության, իրավահավասարության, կամավորության, ինքնաֆինանսավորման և ինքնակառավարման սկզբունքների հիման վրա:
  • Ասոցիացիան գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում՝ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Ասոցիացիան կարող է անդամակցել միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայանգրեր միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական և ոչ առևտրական կազմակերպությունների հետ:
  • Ասոցիացիան իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից, ունի իր անվանմամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, անկյունադրոշմ, հաշվարկային և այլ հաշիվներ բանկում ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով:
  • Ասոցիացիայի հայերեն լրիվ անվանումն է.

 Մանկավարժական նախաձեռնություն§ հայկական ասոցիացիա>> հասարակական կազմակերպություն

Ռուսերեն. Армянская Ассоциация «Педагогическая инициатива» социальная организация

Անգլերեն. Armenian Association «Pedagogical Initiative» social organization

1.8     Ասոցիացիայի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կորյունի փողոց 19ա

 

 

 

 

  1. Ասոցիացիայի առարկան ու նպատակները
    • Ասոցիացիայի առարկան Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում մանկավարժական նորարարական գործընթացներն են:
    • Ասոցիացիայի նպատակներն են.
  • նպաստել կրթության ոլորտում նորարարական-փորձարարական գործունեության, ինչպես նաև հանրապետական և տարածքային կրթական խորագրերի մշակմանն ու իրագործմանը,
  • աջակցել կրթական գործունեությանն ու մանկավարժական տարբեր նախաձեռնությունների իրականացմանը,
  • օժանդակել կրթական գործունեության առաջավոր փորձի, նորարարական – փորձարարական գործընթացի տեղեկատվական ապահովմանը,
  • օժանդակել Հայաստանի Հանրապետության սոցիալ – տնտեսական և մշակութային զարգացման գործում կրթության գերակայության և նրա բացառիկ դերի մասին հասարակական կարծիքի ձևավորմանը,
  • կապեր հաստատել տեղական, արտասահմանյան և միջազգային նույնատիպ կազմակերպությունների հետ,
  • զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանել ասոցիացիայի գործունեությունը:

 

  1. Ասոցիացիայի գործունեությունը

 

3.1 Ասոցիացիան իր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար կարող է կազմակերպել գիտաժողովներ, դասախոսություններ, հեռուստամարաթոններ, սեմինարներ, գործնական պարապմունքներ, գիտական բանավեճեր, մրցույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, անցկացնել անկախ սոցիոլոգիական հետազոտություններ:

3.2       Ասոցիացիան ՀՀ պետական մարմիններին կարող է ներկայացնել իր կանոնադրական դրույթներից բխող առաջարկություններ:

3.3 Ասոցիացիան իր կանոնադրական խնդիրների իրականացնելու նպատակով կարող է համագործակցել ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների,  այնպես էլ միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների և անհատ անձանց հետ:

3.4       Ասոցիացիան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ լրատվական միջոցներ:

 

  1. Ասոցիացիայի անդամությունը, անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

4.1 Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ ՀՀ 18 – ից բարձր տարիք ունեցող կրթության ոլորտում աշխատող կամ կրթական հիմնահարցերում շահագրգիռ յուրաքանչյուր անձ, ով ընդունում է սույն կանոնադրությունը և իր գործունեությամբ նպաստում է ասոցիացիայի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանը: Մինչև 18 տարեկան անչափահասները չեն կարող դառնալ ասոցիացիայի անդամ:

4.2 Դիմումի համաձայն ասոցիացիայի նոր անդամների ընդունելության մասին որոշումը ընդունվում է ասոցիացիայի խորհրդի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում:

4.3 Ասոցիացիայի անդամը մուծում է մուտքի վճար և անդամավճար, որոնց չափերը սահմանվում են ասոցիացիայի խորհրդի կողմից, ստանում են անդամատոմս և ձեռք բերում հաշվառման թերթիկ:

4.4    Ասոցիացիայից ինքնակամ դուրս գալը կատարվում է գրավոր դիմումի համաձայն, իսկ հեռացումը՝ ասոցիացիայի խորհրդի որոշմամբ՝ ասոցիացիայի կանոնադրական դրույթների խախտումների համար:

 

Ասոցիացիայի անդամն իրավունք ունի.

4.5 Ընտրել և ընտրվել ասոցիացիայի ղեկավար և վերստուգիչ մարմիններում,

4.6 Ասոցիացիայի ղեկավար մարմիններին ներկայացնել ասոցիացիայի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

4.7 ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

4.8 Օգտվել ասոցիացիայի իրավական, ֆինանսական, բարոյական և այլ աջակցությունից,

4.9 Ստանալ ասոցիացիայի գործունեության վերաբերյալ տվյալներ և մասնակցել ասոցիացիայի աշխատանքների մասին որոշումների մշակմանը,

4.10 Անաարգել դուրս գալ ասոցիացիայից:

4.11բողոքարկել ասոցիացիայի խորհրդի որոշումները ընդհանուր ժողովում, իսկ ընդհանուր ժողովի որոշումները՝ դատական կարգով:

Ասոցիացիայի անդամը պարտավոր է.

  • կանոնավոր կերպով մուծել անդամավավճարներ, մասնակցել ասոցիացիայի աշխատանքներին և միջոցառումներին,
  • իր գործունեությամբ բարձր պահել ասոցիացիայի հեղինակությունը, լինել կարգապահ և ենթարկվել սույն կանոնադրությանը,
  • բարոյապես, հնարավորության դեպքում նաև նյութապես աջակցել ասոցիացիայի հզորացմանը,
  • անթերի կատարել ասոցիացիայի ղեկավար մարմինների կողմից տրված հանձնարարությունները:

Ասոցիացիան կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ասոցիացիայի խորհրդի կողմից:

 

  1. Ասոցիացիայի կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների ստեղծման կարգը

 

5.1 Ասոցիացիայի ղեկավար մարմիններն են՝ ընդհանուր ժողովը, խորհուրդը և նախագահը: Ասոցիացիայի  վերահսկողություն իրականացնող մարմինը վերստուգիչ հանձնաժողովն է:

5.2   Ասոցիացիայի ղեկավար, վերստուգիչ մարմինները ընտրովի են:

5.3    Ասոցիացիայի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը հրավիրում է  երկու տարին մեկ անգամ ասոցիացիայի խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին նրա պատվիրակներին տեղյակ է պահում ոչ ուշ, քան 14 օր առաջ: Պատվիրակներ ընտրվում են յուրաքանչյուր մասնաճյուղից       5-ական անդամ:

5.4 Ասոցիացիայի հերթական ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում կարող է հրավիրվել արտահերթ ընդհանուր ժողով. ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի պահանջով, ասոցիացիայի անդամների 1/3-ի պահանջով, ոչ ուշ քան 14 օրացույցային օրվա ընթացքում: Արտահերթ ժողովի հրավիրման և օրակարգի մասին նրա պատվիրակներին տեղյակ է պահվում ոչ ուշ, քան 3 օր առաջ:

5.5    Ասոցիացիայի ընդհանուր ժողովը իրավասու է, եթե ժողովին մասնակցում են պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին:

5.6    Ասոցիացիայի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել ներկա պատվիրակների կեսից ավելին, ասոցիացիայի կանոնադրության փոփոխությունները և լրացումները՝ ասոցիացիայի ընդհանուր ժողովի պատվիրակների 2/3-ով:

 

 

   5.7 Ասոցիացիայի ընդհանուր ժողովը.

  • հաստատում է ասոցիացիայի կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ և (կամ) լրացումներ դրանում կամ հաստատում նոր կանոնադրություն,
  • երկու տարի ժամկետով ընտրում է ասոցիացիայի խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով, որոշում է ասոցիացիայի խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակները, դրանց կազմի փոփոխության կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերը,
  • երկու տարի ժամկետով ընտրում է ասոցիացիայի նախագահ, փոխնախագահ, քարտուղար, որոնք ի պաշոտոնե հանդիսանում են խորհրդի նախագահ, փոխնախագահը, քարտուղարը,
  • քննարկում և հաստատում է ասոցիացիայի խորհուրդի, նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները՝ կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման մասին,

 

  • ընդունում է ասոցիացիայի վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից և լուծարումից,հաստատում է փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը:
  • ընդունում է որոշումներ ասոցիացիայի գործունեության կարևորագույն խնդիրների վերաբերյալ:

 

5.8 ¦Մանկավարժական նախաձեռնություն§ հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության խորհուրդը

  • ընտրվում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով և համարվում է ասոցիացիայի ղեկավար մարմինը ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
  • քննարկում և որոշումներ է կայացնում ասոցիացիայի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են ասոցիացիայի ընդհանուր ժողովի իրավասության շրջանակների մեջ,
  • որոշում է կայացնում ասոցիացիայի կազմում անդամագրության և անդամությունից հեռացնելու վերաբերյալ, որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրան գանձման կարգը,
  • հաստատում է ասոցիացիայի հիմնական միջոցառումների տարեկան պլանները, ծրագրերը, և հսկում դրանց կատարման ընթացքը,
  • հաստատում է ասոցիացիայի կառուցվածքային օղակների աշխատակարգը,
  • նշանակում և ազատում է ասոցիացիայի լրատվական միջոցների ղեկավարներին,
  • որոշում է ընդունում ասոցիացիայի հիմնարկներ առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցիչներ և մասնաճյուղեր, ինչպես նաև հանձնաժողովներ, բաժիններ, աշխատանքային խմբեր և առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանք կազմալուծելու մասին:

5.9Ասոցիացիայի խորհրդի նիստը իրավասու է, եթե խորհրդի նիստին մասնակցում են խորհրդի ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներ ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.10  Ասոցիացիայի խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ասոցիացիայի խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրել ասոցիացիայի նախագահի կամ խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն ½ -ի գրավոր պահանջով:

5.11 Ասոցիացիայի նախագահը

  • ընտրվում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով և ղեկավարում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի և ասոցիացիայի խորհրդի աշքատանքները, ինչպես նաև հանդիսանում է ասոցիացիայի ղեկավար մարմինը ասոցիացիայի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,
  • ասոցիացիայի ընդհանուր ժողովին ներկայացնում է հաշվետվություն ասոցիացիայի խորհրդի և իր աշխատանքների մասին,
  • որոշումներ է կայացնում ասոցիացիայի գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ, բացառությամբ ասոցիացիայի ընդհանուր ժողովի և խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի: Իր իրավասության սահմաններում ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր
  • առանց լիազորագրի ներկայացնում է ասոցիացիան ՀՀ պետական մարմիններում, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում ընդհանուր ժողովներում և պաշտոնական հանդիպումներում,
  • ասոցիացիայի անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայանգրեր, ստորագրում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի և խորհրդի կողմից ընդունած փաստաթղթերը,
  • վարում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը,
  • հրավիրում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի և խորհրդի արտահերթ նիստեր
  • լիազորում է պաշտոնատար անձի հանդես գալը նախաձեռնության անունից:

 

5.12   Ասոցիացիայի փոխնախագահը.

ա/ կոորդինացնում է ասոցիացիայի առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները,

բ/     կոորդինացնում է ասոցիացիայի անդամագրության աշխատանքները,

գ/  կատարում է ասոցիացիայի նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ,

դ/    ասոցիացիայի նախագահի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակահատվածում, կատարում է ասոցիացիայի նախագահի պարտականությունները:

 

5.13   Ասոցիացիայի քարտուղարը

    ա/  կազմակերպում է ասոցիացիայի գործավարությունը

բ/    արձանագրում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը,

գ/    տնօրինում է ասոցիացիայի  արխիվը,

դ/    ասոցիացիայի անդամներից գանձում է մուտքի վճար և անդամավճար:

 

5.14    Ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովը.

    ա/    ընտրվում է ասոցիացիայի ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով և հանդիսանում է ասոցիացիայի վերահսկող – վերստուգիչ մարմինը,

բ/   իրականացնում է ասոցիացիայի ղեկավար և կառուցվածքային մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր վերահսկողությունը,

գ/ իրականացնում է ասոցիացիայի գործունեության կանոնադրական վերահսկողությունը,

դ/      ներկայացնում է հաշվետվություն ասոցիացիայի ընդհանուր ժողովին:

 

5.15  Ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների մեծամասնության մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

 

 

  1. Ասոցիացիայի սեփականության գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը

 

6.1 Ասոցիացիայի նյութական և դրամական միջոցները գոյանում են անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացրած գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից:

6.2    Ասոցիացիային սեփականության իրավունքով կարող են պատկանել շենքեր, շինություններ, նյութական, դրամական, փոխադրական միջոցներ և օրենքով չարգելված գույք: Ասոցիացիային պատկանող գույքը օգտագործվում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:

6.3 Ցանկացած տեսակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություն ունեն ասոցիացիայի նախագահը (մինչև 1 միլիոն դրամ արժողության դեպքում) և խորհուրդը (1 միլիոն դրամից ավելիի դեպքում):

6.4      Ասոցիացիայի տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժինը  չի կարող գերազանցել 80%-ը:

6.5       Ասոցիացիայի ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք ասոցիացիայի կողմից կարող են վարձատրվել ասոցիացիայի խոորհրդի կողմից հաստատված և ֆինանսավորում ստացած ծրագրեր իրականացնելու և ղեկավարելու դեպքում: Ասոցիացիայի ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության չափը սահմանվում է ասոցիացիայի խորհրդի կողմից:

 

  1. Ասոցիացիայի վերակազմակերպումը և լուծարումը

 

7.1 Ասոցիացիայի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

7.2  Ասոցիացիան  կարող է լուծարվել իր ընդհանուր ժողովի կամ դատարանի որոշմամբ:

7.3 Ասոցիացիայի լուծարման դեպքում պարտատերերի  պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

7.4    Ասոցիացիայի լուծարման մասին ասոցիացիայի ընդհանուր ժողովի որոշումը, ասոցիացիայի այլ մարմինների ու լուծարման հանձնաժողովի՝ լուծարման գործընթացին վերաբերող որոշումները, դրանք կայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, դատարան բողոքարկելու իրավունք ունի ասոցիացիայի ցանկացած անդամ: