Մեր մասին

217
MNHA ԱՆԴԱՄՆԵՐ
10
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
5
ԴՊՐՈՑՆԵՐ
7
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ով ենք մենք

<<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիան>> ստեղծվել է 1997 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով նպաստել հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը՝ աջակցելով կրթական ոլորտում նորարարական- փորձարարական գործունեության իրագործմանը: Ասոցիացիայի նպատակն է նաև նպաստել կրթական նոր իրողության կայացմանը, հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը՝ աջակցելով համակարգում մանկավարժական նորարարական գործընթացների ծավալմանը:

Ինչով ենք մենք զբաղվում

Ասոցիացիան իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպում է.

Ա/ Տնօրենների վերապատրաստումներ
2010 թվականից Ասոցիացիան իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատության իրավունք /հավաստագիր/ ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ: Այդ դասընթացներին մասնակցել և հավաստագիր են ստացել 670-ից ավելի անձինք:
Բ/ ՈՒսուցիչների վերապատրաստումներ
2011 թվականից Ասոցիացիան որպես ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն, ընդգրկվել է <<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրում: Վերապատրաստվել են 300-ից ավել ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից: Ասոցիացիայում պարբերաբար կազմակերպվում են նաև ՈՒԿԵ-ական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ:
Գ/ Գիտաժողովներ
Ասոցիացիայում կազմակերպվում են ամենամյա գիտաժողովներ, որտեղ Ասոցիացիայի գիտական ղեկավարը, նախագահը, անդամները հանդես են գալիս նորարարական հոդվածներով, նախաձեռնողական առաջարկություններով:
Դ/ Մեթոդաբանական սեմինարներ
Ասոցիացիայում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվում են մեթոդաբանական սեմինարներ: Ասոցիացիայի գիտական ղեկավարի և անդամների կողմից գիտականորեն և մեթոդաբանորեն ներկայացվում են կրթության և գիտության նորությունները ՀՀ-ում և աշխարհում:
Ե/ Ամառային մեթոդաբանական դպրոց
Ասոցիացիան 2015 թվականից անընդմեջ կազմակերպում է Ամառային մեթոդաբանական դպրոց Սյունիքի մարզի Գորայք /Բազարչայ/ գյուղում:
Զ/ Տպագրություն
Ասոցիացիան թողարկում է ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկներ, ամսագրեր,գրքեր, բուկլետներ, թարգմանական գրականություն: Կազմակերպում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, գիտական բանավեճեր, հանդիպումներ, սեմինարներ տարբեր գիտակրթական հաստատություններում, միջոցառումներ, անցկացնում է անկախ սոցոլոգիական հետազոտություններ:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻ ՀԵՏ

Միացեք մեր թիմին
21849009_758768890974805_1171838857_n

Արա Իսպիրյան

ՄՆՀԱ ՆԱԽԱԳԱՀ
26230760_1613461242080449_5201275830149337283_n

Թերեզա Պետրոսյան

ՄՆՀԱ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
27267044_1588299367912880_314327677_o

Արևիկ Պետրոսյան

ՄՆՀԱ ՄԵԹՈԴԻՍՏ
10382434_904369506281071_9017358261190478740_n

Ծովինար Պապիկյան

ՄՆՀԱ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
photo M. M.

Մանուկ Մկրտչյան

ՄՆՀԱ Գիտական ղեկավար