Մեր պատմությունը

660
ՀԱՆՐ. ՈՒՍ. ՀԱՍՏ. ՂԵԿ. ԻՐԱՎ. (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
80
ՓՈԽՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
230
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
500
ՈՒԿԵ-ՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

<<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիան>> ստեղծվել է 1997 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով նպաստել հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը՝ աջակցելով կրթական ոլորտում նորարարական- փորձարարական գործունեության իրագործմանը: Ասոցիացիայի նպատակն է նաև նպաստել կրթական նոր իրողության կայացմանը, հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը՝ աջակցելով համակարգում մանկավարժական նորարարական գործընթացների ծավալմանը:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ասոցիացիան իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպում է.

Ա/ Տնօրենների վերապատրաստումներ
2010 թվականից Ասոցիացիան իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատության իրավունք /հավաստագիր/ ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ: Այդ դասընթացներին մասնակցել և հավաստագիր են ստացել 670-ից ավելի անձինք:

Բ/ ՈՒսուցիչների վերապատրաստումներ
2011 թվականից Ասոցիացիան որպես ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն, ընդգրկվել է << Կրթության որակ և համապատասխանություն >> ծրագրում: Վերապատրաստվել են 300-ից ավել ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից: Ասոցիացիայում պարբերաբար կազմակերպվում են նաև ՈՒԿԵ ական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ:

Գ/ Գիտաժողովներ
Ասոցիացիայում կազմակերպվում են ամենամյա գիտաժողովներ, որտեղ Ասոցիացիայի գիտական ղեկավարը, նախագահը, անդամները հանդես են գալիս նորարարական հոդվածներով, նախաձեռնողական առաջարկություններով:

Դ/ Մեթոդաբանական սեմինարներ
Ասոցիացիայում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվում են մեթոդաբանական սեմինարներ: Ասոցիացիայի գիտական ղեկավարի և անդամների կողմից գիտականորեն և մեթոդաբանորեն ներկայացվում են կրթության և գիտության նորությունները ՀՀ-ում և աշխարհում:

Ե/ Ամառային մեթոդաբանական դպրոց
Ասոցիացիան 2015 թվականից անընդմեջ կազմակերպում է Ամառային մեթոդաբանական դպրոց Սյունիքի մարզի Գորայք /Բազարչայ/ գյուղում:

Զ/ Տպագրություն
Ասոցիացիան թողարկում է ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկներ, ամսագրեր,գրքեր, բուկլետներ, թարգմանական գրականություն:
Կազմակերպում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, գիտական բանավեճեր, հանդիպումներ , սեմինարներ տարբեր գիտակրթական հաստատություններում, միջոցառումներ, անցկացնում է անկախ սոցոլոգիական հետազոտություններ:

ՄԵՐ ԹԻՄԸ

Միացեք մեր թիմին
team-7

Belinda

Js Developer
team-3

Christian

Creative Director
team-5

Robert

Office Manager
team-6

Tony Teo

Support Manager
team-2

Jonathan

Art Director
team-1

John Doe

Web Developer
team-8

Jane Nguyen

Copyrighter
team-4

Ryze Faker

Co-Founder